Թեհրանի և Սպահանի հայոց թեմերի առաջնորդները Իրանի դեսպանին են փոխանցել Արամ 1-ին կաթողիկոսի ողջույնները
«Թեհրանի և Սպահանի հայոց թեմերի առաջնորդները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպանին»,-այդ մասին հաղորդում է Թեհրանի ազգային առաջնորդարանի պաշտոնական կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսյանն ու Սպահանի թեմի առաջնորդ Բաբկեն Եպս. Չարյանը Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպում են ունեցել նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ:
Սրբազան հայրերն Իրանի դեսպանին, փոխանցելով Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ողջույնները, բարձր են գնահատել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և մուսուլմանների խաղաղ գոյակցության ապահովման հարցում Իրանի ունեցած կարևոր դերակատարությունը:
Նշենք, որ հայազգի հոգևորականները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Էջմիածնում անցկացվող Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման աշխատանքներին նվիրված համաժողովին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում