Ալիև-Սարգսյան հանդիպումը, հնարավոր է, կայանա Նյու Յորքում. «Ժամանակ»
Ի պատասխան «Ժամանակ»-ի հարցի՝ Փարիզում կկայանա՞ Ալիև-Սարգսյան հանդիպումը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ ասել է, որ ՀՀ կողմից կա պատրաստակամություն՝ իրականացնելու նախագահական այս հանդիպումը:
«Մարտահրավերը հիմնականում գալիս է Ադրբեջանից, որը նաև նշանավորվում է Ադրբեջանի կողմից շփման գծում լարվածության, ինչպես նաև ներխուժումների միջոցով: Ես կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն, այնուամենայնիվ, կհանդիպեն, սակայն դա չի լինի Փարիզում և չի լինի շուտ: Ամենայն հավանականությամբ, նրանք կհանդիպեն սեպտեմբերին՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի ԳԱ-ի հանդիպումների ընթացքում»,-ասել է Ռիչարդ Կիրակոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան