Ռուսաստանում սկսում են պայքարել «ֆեյքերի» դեմ
Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր, «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ Ալեքսեյ Չեպան օրինագիծ է ներկայացրել, որով մեխանիզմներ են ստեղծվում «Ռոսկոմնադզոր»-ի (ՌԴ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն) պահանջով սոցիալական ցանցերից հեռացնել «ֆեյքերին»: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն վկայակոչելով կուսակցության լրատվական ծառայությանը:
Կատարված փոփոխությունների համաձայն, սոցիալական ցանցերում կեղծ օգտատիրոջ հայտնաբերման դեպքում, քաղաքացին կարող է անձամբ հաղորդում ուղարկել «Ռոսկոմնադզոր»` խնդրելով արգելափակել տվյալ ֆեյքի էջը սոցիալական ցանցում:
«Անհրաժեշտ է ընդգծել, որ նման հաղորդումը նախաձեռնել կարող է և իրավունք ունի միայն քաղաքացին անձամբ, որը իրեն տուժած է համարում անօրինական գործողությունների արդյունքում»,-օրինագծի հիմնավորման մեջ նշել է պատգամավորը:
Նախագծում նաև սահմանվում է, որ օգտատիրոջ էջը արգելափակելու անհնարինության դեպքում «Ռոսկոմնադզորը» պարտավոր է հնարավոր միջոցներ ձեռնարկել, ընդհուպ մինչև պրովայդերի հետ բանակցելը, տեղեկությունը ջնջելու համար: Մեկնաբանելով փոփոխությունները, պատգամավորը նշել է, որ ինտերնետ տիրույթում գրաքննություն չի լինի, քանի որ այդ մեխանիզմով կարող է օգտվել միայն ֆիզիկական անձը, և խոսքը պետական մարմինների մասին չէ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում