Եթե Շուշան Պետրոսյանը չի ուզում դեմ գնալ իր համոզմունքներին, ապա պետք է հրաժարվի մանդատից. «168 Ժամ»
«168 Ժամ»-ի տեղեկացմամբ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը միշտ էլ խնդիրներ է ունեցել խմբակցության ներսում: Նա տարբեր առիթներով բողոքել է, որ իրեն մերժում են ներգրավել խորհրդարանական պատվիրակությունների կազմում, այն դեպքում, երբ խորհրդարանական այլ կանայք գրեթե ամեն ամիս գործուղումների են մեկնում: Հիմա Շուշան Պետրոսյանը շատ ավելի լուրջ խնդրի առաջ է կանգնած. նրան առաջարկում են կամ քվեարկել այնպես, ինչպես ՀՀԿ խմբակցության մյուս անդամները, կամ հրաժարվել պատգամավորական մանդատից:
Հունիսի 21-ին Պետրոսյանը բոյկոտել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի քվեարկությունը, այն դեպքում, երբ այդ օրենքն ընդունվեց սահմանային քվորումի պայմաններում: ՀՀԿ խմբակցությունում կարծում են, որ եթե մինչև այժմ իրենք կարող էին աչք փակել Պետրոսյանի կամքի ազատ դրսևորումների նկատմամբ, ապա այժմ նման շքեղությունն ուղղակի անթույլատրելի է: Այնպես որ, եթե Շուշան Պետրոսյանն ուզում է դեմ չգնալ իր համոզմունքներին, ապա մինչև սեպտեմբերի սկիզբը պետք է հայտարարի մանդատից հրաժարվելու մասին»,-գրում է թերթը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են