ՀՔԾ նախակին պետ Անդրանիկ Միրզոյանը պաշտոն կստանա. «Հայկական ժամանակ»
ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, կարող է դառնալ ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեի պետի տեղակալ:
Քննչական կոմիտեն, ինչպես հայտնի է, նոր է ձևավորվում: Մի քանի օր առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել է այդ կոմիտեի նախագահի պաշտոնում, և լուրեր են շրջում, որ Միրզոյանի վերադարձը հնարավոր է: Նույն լուրերի համաձայն, Աղվան Հովսեփյանի նոր գերատեսչությունում կարող են աշխատանք ստանալ ևս երկու հայտնի դատախազներ, ովքեր համարվում են Հովսեփյանի հավատարիմ զինակիցը: Խոսքը մարտի մեկի գործերով հայտնի դատախազ Կորյուն Փիլոյանի և գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանի մասին է:
Քննչական կոմիտեի պետի տեղակալի հավակնորդ է նաև Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ով հիմա ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ վարչության պետն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան