Մեծ հարսանիքի 674 զույգերը պահանջում են ազատ արձակել Լևոն Հայրապետյանին
2008-ին Արցախում կայացած «Մեծ հարսանիքի» մասնակից զույգերը հանդես են եկել ի պաշտպանություն այժմ կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի և դիմել են ՌԴ պատկան մարմիններին՝ պահանջելով ազատ արձակել մեծ բարերարին: Հիշեցնենք` Լևոն Հայրապետյանի հովանավորությամբ Ստեփանակերտում Մեծ հարսանիք կազմակերպվեց և հարյուրավբոր զույգեր ամուսնացան:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ զույգերի տարածած հանրագրում ասվում է.
«Մենք՝ 2008թ. Լևոն Հայրապետյանի նախաձեռնած «Մեծ հարսանիքի» 674 զույգերս, անգնահատելի ենք համարում արցախցի մեծ բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում՝ թե՛ մեզ ու մեր զավակներին հովանավորելու, թե՛ բազմաթիվ այլ խոշոր ծրագրերի տեսքով: «Մեծ հարսանիք» ծրագրի շրջանակներում Արցախում կազմավորվել է 674 ընտանիք, և համարյա 6 տարվա ընթացքում գրանցվել է շուրջ 1200 ծնունդ: Քաջ իմանալով Լևոն Հայրապետյանի դավանած մարդկային բարձր արժեքների մասին՝ մենք համոզված ենք, որ նրան ուղղված մեղադրանքներն անհիմն են: Հույս ունենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կցուցաբերեն օբյեկտիվ մոտեցում, և արդյունքում կապացուցվի մեծ բարերարի անմեղությունը: Հետաքննության ընթացքն ու ճշմարտության վերհանումը համարելով ժամանակի հարց՝ այս փուլում նախաքննության մարմնից պահանջում ենք Լևոն Հայրապետյանին անհապաղ ազատ արձակել կալանքից: Բացի ազատության մեջ նախաքննությանը մեծապես աջակցելուց, նա այդ դեպքում հնարավորություն կստանա բարելավել իր առողջական վիճակը, որն ամենից շատ է անհանգստացնում մեզ»:
Նշենք, որ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան