Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով
Հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին, ըստ «Ведомости»-ի, հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:
Իրավապահ մարմնում լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ յուրացումն այս գործի պարագայում նշանակում է պարգևավճար միջնորդության համար, ինչը Հայրապետյանն ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքի ժամանակ: Այդ գումարը կարող է հասնել մինչև 50 մլն դոլարի: Այս գործի շրջանակներում որպես հիմնական կասկածյալ, ըստ աղբյուրի, անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը, իսկ Հայրապետյանը այդ գործում համարվում է նրա գլխավոր գործընկերը:
Ըստ նույն աղբյուրի, նախաքննական մարմինը հուլիսի 23-ին այս գործի շրջանակներում հարցաքննել է նաև «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին։ Դրանից հետո վերջինը հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է, ընկերությունը նվաճելու փորձ է: Սակայն, այդքանով հանդերձ նա անուններ չի տվել:
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բաշնեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին:
Հայրապետյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը և հերքում դրանք: Ավելին նրա փաստաբանները բողոքարկել են դատարանի որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան