
Հայկական կողմը կորուստներ, վիրավորներ չունի, հակառակորդն ունի վիրավորներ. Ա.Հովհաննիսյան
Հայկական կողմը կորուստներ, վիրավորներ չունի, հակառակորդն ունի վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չեմ կարող,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` Տավուշի մարզի Մովսես, Ներքին կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներին հայկական կողմը չի արձագանքել այնքան ժամանակ, մինչ կրակոցներն եղել են անկանոն.
«Իսկ երբ սկսել են կրակել կանոնավոր` հակադարձել ենք»,- ընդգծեց նա:
Ա.Հովհաննիսյանը նաև հավաստիացրեց, որ հատկապես այս շրջանում, երբ գյուղերում բերքահավաքի և այլ աշխատանքներ են տարվում իրենք գյուղացիների կողքին են:
Հիշեցնենք` ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերը երեկ գիշերը հակառակորդի կողմից մի քանի ժամ գնդակոծության են ենթարկվել:
Հարակից հրապարակում`
«Գնդակոծվում էր, նույնիսկ հրետակոծվում». Մովսեսի գյուղապետը՝ գիշերվա լարված իրավիճակի մասին