Ինչ են արժեցել դոլարը, ռուբլին ու եվրոն անցած շաբաթ
2014թ-ի հուլիսի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,876,111 դոլար 406.06 դրամ` ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 94,878,660 ԱՄՆ դոլար` 407.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,840,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.66 դրամ` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,050,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք, 407.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,448,358 EUR, 547.37 դրամ`մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,212,146 EUR` 550.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 946,265,530 ՌԴ ռուբլի` 11.51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 108,296,849 ՌԴ ռուբլի` 11.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.0 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.5 մլն ԱՄՆ դոլար: