«Գնդակոծվում էր, նույնիսկ հրետակոծվում». Մովսեսի գյուղապետը՝ գիշերվա լարված իրավիճակի մասին
Տավուշի մարզի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերը երեկ գիշերը մի քանի ժամ հակառակորդի կողմից գնդակոծության են ենթարկվել:
«3 ժամ շարունակ գնդակոծվում էր, նույնիսկ հրետակոծվում: Արդեն սկսել են տարբեր չափերի արկերով հրետակոծել տարածաշրջանը»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում երեկվա իրավիճակը ներկայացրեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:
Նրա խոսքով` իրենց գյուղում մարդկանց շրջանում վնասներ չեն եղել, առանձին տների տանիքներ են ծակվել, կոտրվել, բայց ընդհանուր առմամբ, մեծ վնասներ չեն գրանցվել:
Գյուղապետն ասաց, որ հակառակորդի կրակոցներին մեր զինված ուժերը նույնպես պատասխանել են անընդհատ կրակահերթերով. «Բա հո առանց պատասխան չէի՞նք թողնելու»: