Նախկին վարչապետը` ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի
Հայաստանի նախկին վարչապետ, այժմ Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հանդես է եկել ի պաշտպանություն Մոսկվայում կալանավորված հայ գործարար Լևոն Հայրապետյանի` նրա կալանավորումը համարելով «լուրջ փորձություն» հայերի համար:
«Անկախ նրա գործած հանցանքից (եթե այդպիսին կա, իսկ հրապարակած նյութերը դրանում մեծ կասկածի հիմք են տալիս)՝ Հայաստան պետությունը և Հայ Սփյուռքը պարտավոր են միավորել ուժերը և կարողությունները՝ ճակատագրական այս դժվարին հանգույցում նրան առավելագույնս սատարելու և աջակցելու համար: Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն: Այո, նա երբեմն «հարմար» չէ, և միշտ՝ ոչ հարմարվող, խենթության ու ազատության իր անչափությամբ: Բայց հիշենք, թե այդ աներևակալելի խենթությունը ինչքա՜ն գեղեցիկ առիթներ է պարգևել մեզ... Հիշե՛նք և Գործե՛նք», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Դարբինյանը:
Հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Նա այժմ կալանավորված է և պահվում է «Մոտրոսկայա տիշինա» կալանավայրում:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան