Ե՞րբ Ադրբեջանը հետ կկանգնի առաջնագծում իր սադրանքներից. Կարծիքներ

«Հայկական կողմը բազմիցս ադրբեջանական կողմից զինադադարի խախտման բոլոր դեպքերի վրա հրավիրել է միջազգային հանրության ուշադրությունը, բայց ցավոք` կոչերը մնացել են անպատասխան կամ եղել են հավասարազոր կողմերին ուղղված: Թեև, իմ տպավորությամբ, միջազգային հանրությունը ինքնին լավ գիտակցում է, որ հենց ադրբեջանցիներն են պարբերաբար միակողմանի խախտում հրադադարը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` անդրադառնալով  հարցին` արդյոք հայկական կողմի արձագանքը սահմանում լարված իրավիճակին ու հաճախակիացած միջադեպերին համարժե՞ք է և կամ ժամանակը չէ՞, որ հայկական կողմը ավելի պահանջախնդիր լինի` հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունն այս ամենին:

Պատգամավորի խոսքով, միևնույն ժամանակ կա այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բազմիցս կարևորել է խնդրի խաղաղ կարգավորումը և այս իմաստով` դատելով Ադրբեջանի գործողություններից, կարելի է մեկ եզրահանգում անել. այն է` Մինսկի խմբի բանակցային գործընթացում Ադրբեջանը, կարծես թե, որևէ այլ մանևրելու հնարավորություն չունի, քան ընդունի մշակված առաջարկները և ի վերջո վաղ թե ուշ ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը բնականաբար Ադրբեջանի համար ցանկալի ելք չի կարող լինել:

Եվ այդ իսկ պատճառով Ադրբեջանը պարբերաբար փորձ է անում բանակցությունները դուրս բերել իր տրամաբանական հունից` տանելով այն դեպի փակուղի և փոխարենն ավելացնել լարվածությունը սահմանային սահմանամերձ շրջաններում և նաև շփման գծում սադրանքների և դիվերսիաների միջոցով:

«Ադրբեջանը փորձում է ներքաշել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին սահմանային գործողությունների մեջ, ինչը հայկական կողմի համար անընդունելի է, որովհետև մենք խորապես համոզված ենք, որ Մինսկի խմբի ձևաչափում այդ խնդիրը պետք է լուծում ունենա, և դա հնարավոր է ու հիմնված է միջազգային բոլոր օրենքների և նորմերի վրա»,- նշեց Ա.Զաքարյանը:

Սակայն, ըստ մեր զրուցակցի`Ադրբեջանը նաև փորձում է օգտագործել այդ իրավիճակը. «Բայց  մեկ բան հստակ է` Հայաստանն ու հայկական զինված ուժերը ամբողջական վերահսկողության տակ են պահում բոլոր զարգացումները և անհրաժեշտության դեպքում հակահարված և համարժեք պատասխան են տալիս Ադրբեջանի կողմից վերջին շրջանում նկատելի դարձած ավելի ակտիվ ոտնձգություններին հայկական երկու հանրապետությունների սահմանների երկայնքով»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմի այս ագրեսիվ պահվածքը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ աշխարհն այժմ իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է թեժ կենտրոնների վրա` Սիրիա, Ուկրաինա, նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտություն և այսպիսով պատերազմի հավանականությունը չի մեծանում, Ա.Զաքարյանն ասաց, որ տարբեր առիթներով արտասահմանյան գործընկերների և հյուրերի հետ հանդիպումներում` թե Հայաստանում, թե դրսում միշտ հայտնել են այդ մտահոգությունը, որ ուկրաինական իրադարձությունները և ընդհանրապես` աշխարհում ցանկացած բախում և բախումային իրավիճակ անդրադարձ է ունենում Հայաստանի և Կովկասի վրա:

Նրա խոսքով,  Հայաստանը խիստ շահագրգռված է բոլոր տեսակի բախումների և հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ, որովհետև Ադրբեջանը իր ռազմական հռետորաբանությամբ ու հակահայկական հիստերիան շարունակում է կիրառել որպես քաղաքական գործունեության մեխանիզմ, գործիք` փորձելով հոգեբանական և այլ կարգի ճնշումներ գործադրել ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ` Մինսկի խմբի համանախագահ երկրների և բանակցային գործընթացի վրա:

«Մեր պարագայում ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի է` ամբողջությամբ ընկալելի են ադրբեջանական գործողությունները և մտավախություն չկա, թե Ադրբեջանը ինչ-որ առումներով կարող է հաջողությունների հասնել: Մտահոգությունն այն է, որ Ադրբեջանի գործողությունները կարող են ամբողջ տարածաշրջանը սպառնալիքների տակ դնել, ինչն, իհարկե, աշխարհում կավելացնի թեժ տարածաշրջաններն ու թեժ հակամարտությունները»,- նշեց նա ու հավելեց` մեր պարագայում հակամարտության կարգավորման թիվ մեկ ձևաչափը դա Մինսկի խմբի ձևաչափն է:

Panorama.am-ի հետ զրույցում  փորձագետ Տիգրան Աբրահամյանն էլ նշեց, որ Ադրբեջանի քայլերը սահմանագծին ևս մեկ առիթ են համախմբվելու, մոբիլիզացնելու ռեսուրսները, մտածելու ու գտնելու անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք մեզ հնարավորություն կտան առավելագույնս ապահովել մեր երկրի անվտանգությունը:

«Հակառակորդն իր սպառազինմամբ ու առաջնագծում տակտիկական մանևրներով փորձում է նոր իրավիճակ ստեղծել, իսկ այս իրավիճակում հայկական կողմը ժամանակի ընթացքում պետք է տեղ գրավի ոչ թե պատասխան տվողի, այլ առաջին համարով խաղացողի դիրքում»,- ասաց փարձագետը:

Անդրադառնալով այն հարցին, թե ժամանակը չէ՞, որ հայկական կողմը ավելի պահանջախնդիր լինի` հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունն այս ամենին Տիգրան Աբրահամյանն ասաց, որ միջազգային հանրությունն իր լռությամբ անշուշտ բարենպաստ պայմաններ է ստեղծում Ադրբեջանի համար՝ կիրառելու սադրանքների իր ողջ զինանոցը, ինչն անշուշտ մտահոգիչ է:

«Ներկայումս լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ չեմ համարում, սակայն միջնորդների «փափկությունն» ու օրեցօր աճող ադրբեջանական ագրեսիան հղի է անկանխատեսելի իրավիճակներով»,- ընդգծեց նա, իսկ անդրադառնալով հայկական կողմի քայլերի համարժեքությանն` հավելեց.

«Ադրբեջանը հետ կկանգնի առաջնագծում սադրանքներ իրականացնելուց, եթե առաջին` նրան սպառնան միջազգային պատժամիջոցներ, երկրորդ` մտավախություն ունենա, որ հայկական կողմի պատասխան քայլը լարվածություն կամ խուճապ կառաջացնի իր երկրում»:

Նշենք, որ սահմանամերձ Չինարի, Այգեպար և մյուս գյուղերը դեռ մնում են հակառակորդի նշանառության տակ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}