Կաթնատամները պետք է բուժել, հակառակ դեպքում կառաջանան դիմածնոտային խնդիրներ. ստոմատոլոգ
Բերանի խոռոչի հիվանդությունները երիտասարդացման միտում ունեն, սակայն ստոմատոլոգները դեռ չեն կարող ասել, թե ինչի հետևանքով են դրանք առաջանում: Դրա համար, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոնատո» ատամնաբուժարանի տնօրեն, բժիշկ-օրթոդենտ, գիտությունների դոկտոր Արթուր Փափազյանը, ստոմատոլոգների խորհուրդը մեկն է` խնդիրներից խուսափելու համար ավելի վաղ դիմել բժշկի օգնությանը:
Դիտարկմանը,, թե մարդկանց սոցիալական վիճակն այնպիսին է, որ միայն ծայրահեղ դեպքում են դիմում ստոմատոլոգին, նա նշեց, որ իրականում նման խնդիր կա:
«Այստեղ ես միայն լռում եմ, ավելին չեմ կարող ասել: Սակայն, ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, այս դեպքում ևս ավելի հեշտ է ժամանակին կանխարգելել, քան բուժել: Մարդիկ պետք է հասկանան, որ ատամի վրա առաջացած փոքր խոռոչը ժամանակին չբուժելու դեպքում լուրջ խնդիրների կարող են հանգեցնել»,- ասաց Ա.Փափազյանը:
Նրա խոսքով, ընդհանրապես, ատամների հիվանդության առաջացման պատճառներից են էկոլոգիական խնդիրները, սնունդը, սնվելու ռեժիմը, սթրեսը, կարևոր նշանակություն ունի ժառանգականությունը:
Երեխաների մոտ, ըստ մասնագետի, ատամների հիվանդությսն առաջացման պատճառներից է նաև` մոր հղիության ընթացքում տարած սթրեսները, ընդունած սնունդը:
Ա.Փափազյանը նշեց, որ առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել երեխաների կաթնատամներին, որոնք շատ հաճախ ծնողների կողմից անտեսվում են, մինչդեռ այն մի շարք հիվադությունների զարգացման պատճառ կարող է դառնալ:
«Հետևանքներն ավելի մեծ են լինում, քան պատկերացնում եք: Կաթնատամները պետք է բուժել, հակառակ դեպքում կառաջանան դիմածնոտային խնդիրներ»,- ընդգծեց Ա.Փափզյանը:
Այդուհանդերձ, բժիշկ-օրթոդենտը նկատեց, որ ծնողների շրջանում տարեցտարի աճում է մտահոգվածությունը, այսինքն սկսել են ցանկացած թեթև ցավի կամ որևէ խնդիր նկատելու դեպքում դիմել բժշկի:
Ա.Փափազյանի խոսքերով` մանուկների մոտ ատամների ամենահաճախ հանդիպող հիվանդությունը կարիեսն է, որի ճիշտ ժամանակին չբուժելու դեպքում հանգեցնում է այլ հիվանդությունների: Տարածված հիվանդություններից է նաև դիմածնոտային անոմալիաները, որոնք երեխաների մոտ տեսանելի է լինում երկու տարեկանից:
Բանախոսն ասաց, որ ընդունված է ատամները սկսել լվանալ 2 տարեկանից, օրական` 2 անգամ: Պետք է դիմել բժշկի սկսած 2-3 տարեկանից` պրոֆիլակտիկայի համար, եթե իհարկե, մինչ այդ որևէ գանգատ` ցավի տեսքով, երեխան չի ունենում: Մեծահասակները տարին 2 անգամ պետք է այցելեն ատամնաբույժի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա