Հայաստանի հավաքականները` օլիմպիադայի նախօրյակին
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Աղվերանում ծանոթացել է Տրոմսյոյի օլիմպիադային պատրաստվող Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների մարզումների ընթացքին: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Մարզիչներ Արշակ Պետրոսյանը և Արթուր Չիբուխչյանը հրապարակել են մեր թիմերի կազմերը` ըստ խաղատախտակների:
Տղամարդիկ.- Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Տիգրան Քոթանջյան:
Կանայք.- Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Գալոյան, Շուշաննա Սարգսյան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները