Ոտքերի և ձեռքերի խնամք
Ոտքերի և ձեռքերի խնամքը նույնքան կարևոր է, որքան և դեմքի խնամքը: Դրանք պետք է մշտապես խնամել: Հարկավոր է ամենօրյա ջրային խնամք, շաբաթը երկու անգամ էլ՝ սնուցող միջոցներ և սկրաբ օգտագործել:
Մի քանի խորհուրդ.
*Ձեռքերի և ոտքերի չոր մաշկի համար գերչակի յուղը հրաշալի միջոց է: Տաքացրած գերչակի յուղը քսեք ձեռքերին և ոտքերին, հագեք ձեռնոցներ ու կիսագուլպաներ: Առավոտյան արթնանալուց կտեսնեք, թե որքան փափուկ է դարձել մաշկը:
*Ճաշի գդալի մեջ խառնում եք 2-ից 3 կաթիլ լավանդայի և վարդի յուղ, այնուհետև այս բուրումնավետ յուղը լցնում եք տաք ջրի մեջ: Ոտքերը պահում եք ջրի մեջ 10-ից 15 րոպե, սրբիչով չորացնելուց հետո քսում եք սնուցող կրեմ:
*Եգիպտացորենի ալյուրը խառնում եք ձիթապտղի յուղի հետ և պահում գոլորշու վրա 5-7 րոպե: Ստացված զանգվածը թողնում եք սառչի, որից հետո ավելացնում եք մեղրը: Դիմակը քսում եք ոտնաթաթերին, ինչպես նաև կարելի է քսել ամբողջ ոտքերին: Պահեք 10-15 րոպե, այնուհետև լվացեք մերսող շարժումներով: Դրանից հետո ոտքերին պետք է յուղոտ կրեմ քսել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա