Նիդերլանդներ. Ուկրաինան վնասել է հետաքննությանը` հրապարակելով Boeing-ի ինքնագիրների տվյալները
Նիդերլանդների անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Ուկրաինան վնասել է մալազիյական Boeing-ի կործանման հետաքննությանը` համացանցում հրապարակելով ինքնագիրների տվյալները: Այս մասին իր Twitter-ում գրել է NBC հեռուստաընկերության լրագրող Ալեքսանդր Սմիթը:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, Նիդերլանդների անվտանգության խորհուրդը նշել է, որ տվյալների բացահայտումը չի կարող օգտակար լինել քննության համար և չի կարողացել բացատրել, թե ինչպես է այդ տեղեկատվությունը հայտնվել ուկրաինական կողմի տիրապետության ներքո, քանի որ մինչ ինքնագիրների փոխանցելը ավիացիոն աղետների հետաքննության բրիտանական կազմակերպությանը, դրանց վերծանմամբ ոչ ոք չի զբաղվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ այսօր Դոնեցկի շրջանի Boeing-777-ի կործանման պատճառների ուսումնասիրության հանձնաժողովը հայտնել է, որ կործանման պատճառ է հանդիսացել հրթիռակոծումը: