ԱՄՆ-ում գյուլենականները 8 տարում 1.5 մլն դոլար են ծախսել հակահայկական լոբբինգի համար
Թուրքիայի գործող իշխանությունների հետ լուրջ առճակատման մեջ գտնվող գյուլենական ուժերը, որոնք իրենց տիրապետած լծակների ու զանգվածների մեծածավալության շնորհիվ կոչվում են նաև զուգահեռ պետություն, այժմ երկկողմանի աքցանի մեջ են առնվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից: Նման հրապարակմամբ հանդես են եկել թուրքական էլէկտրոնային մի շարք լրատվամիջոցներ:
Մասնավորապես «Հաբեր10»-ը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգներում ընթացիկ ամսում ֆինանսական հաշվետվությունների աուդիտում առաջացած խնդիրների պատճառով փակվել է արդեն գյուլենական համայնքին պատկանող 2 դպրոց: Ռուսաստանում էլ կրթության նախարարությունը չեղյալ է հայտարարել գյուլենականների հաստատություն համարվող «Ատլանտյան միջազգային կրթական կենտրոնի» գործունեությանը տրված թույլտվությունը: Հուլիսի 27-ից դադարեցվել է նշյալ կենտրոնի գործունեությունը, իսկ ավելի վաղ ՌԴ իշխանությունները փակել էին տվել երկրում գործող գյուլենական դպրոցները:
Աղբյուրը, հղում անելով ամերիկյան «Buzzfeed» լրատվական կայքին, նշում է նաև հայտնի դարձած հետևյալ փաստի մասին. սկսյալ 2007 թվականից Գյուլենական համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգ իրականացնելու համար ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին 8 տարվա ընթացքում 1.5մլն դոլարի նվիրատվություն է արել: Նվիրատվություններ ստացած անձանց շարքերում կան այնպիսի անուններ, ինչպիսիք են Բարաք Օբաման, Հիլարի Քլինոնը և այլք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան