Երևանի կենտրոնի հակահիգիենիկ «պերճանքը» (լուսանկարներ)
Մաշտոցի պողոտայից դեպի Սարյան փողոց տանող զբոսայգին ամառվա այս ժամանակահատվածում շաբաթ-կիրակի օրերին վերածվում է գյուղատնտեսական տոնավաճառի: Անշուշտ լավ նախաձեռնություն է, սակայն ինչո՞ւ գործընթացը չկազմակերպել այնպես, որ շաբաթվա մյուս օրերին այդ հանրային տարածքով անցնողները հայհոյախառն չհիշեն տոնավաճառի կազմակերպիչներին, ինչպես նաև վաճառականներին:
Շաբաթ օրը վաճառականներից մեկը Panorama.am-ին տեղեկացրեց, որ իրենց աղբամաններ չեն տրամադրվել և ահա այսօր առավոտյան արված լուսանկարներն ի ցույց են դնում դրա հետևանքները` ամբողջ զբոսայգու երկայնքով թափված են լոլիկներ, սմբուկներ, կանաչի ու այլ բանջարեղեն, աղբակույտերում հանդիպում ես նաև վաճառականների ընդմիջման հետքերը` օղու և հյութերի դատարկ շշեր: Եվ հաշվի առնելով, որ այսօր աշխատանքային օր չէ, կարելի է եզրակացնել, որ այս զբոսայգում իրենց երեխաների հետ զբոսնող մայրերն ու սիրահարված զույգերը ստիպված կլինեն մեկ օր դիմանալ այդ համատարած հակահիգիենիկ վիճակին…. Եթե, իհարկե, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները չբարեհաճեն մաքրել տարածքը, ինչը դեռ երեկ պետք է արած լինեին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները