Արմեն Մարտիրոսյանը երբեք էլ հույս չի ունեցել, որ քառյակի 12 պահանջները կկատարվեն. «Առավոտ»
Մեկուկես ամիս առաջ քառյակը հրապարակեց իր 12 կետից բաղկացած պահանջն իշխանություններից՝ դրանց կատարման վերջնաժամկետ սահմանելով սեպտեմբերը:
«Առավոտ»-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է՝ տեսնո՞ւմ է իշխանությունների կողմից որոշակի քայլեր, որոնք միտված են ընդդիմության 12 պահանջներին ընդառաջ:
«Ես ի սկզբանե էլ ասել եմ, որ չեն կատարելու և այդպես էլ կա: Ըստ էության մեկ ամիս մնաց, և չեմ կարծում, որ մեկ ամսվա ընթացքում այդ կետերը կյանքի կոչվեն»,-ասել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ երկու շաբաթն էլ է բավարար իրենց պահանջները կատարելու համար, եթե ցանկություն կա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան