Մարզահամերգային համալիրի 5-րդ աճուրդը ևս անցավ առանց արդյունքների
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 5-րդ աճուրդը, որի ժամկետն սպառվեց այսօր ժամը 13:00-ին, նույնպես անարդյունք էր` այդպես էլ գնորդ չգտնվեց: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Դատական ակտերի հարկադիր ծառայությունից: Հաջորդ` 6-րդ աճուրդը, կհայտարարվի երեք աշխատանքային օր հետո:
5-րդ աճուրդում, հիշեցնենք, համալիրի մեկնարկային գինը սահմանվել է 12 մլրդ 695 մլն 535 000.0 դրամ` 10-ը տոկոսով ցածր, քան չորրորդ անգամ հայտարարված աճուրդում էր` 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ: Երրորդ անգամ հայտարարված աճուրդի ժամանակ այն գնահատվել էր 15 մլրդ 673 մլն 500 հազար դրամ: Սկզբում համալիրն աճուրդի էր հանվել19 մլրդ 350 000 000.0 դրամ մեկնարկային գնով:
Ըստ հայաստանյան օրենսդրության` յուրաքանչյուր անգամ գնորդ չլինելու դեպքում աճուրդի հանված ապրանքի գինը տասը տոկոսով նվազում է: