Մարդու ուղեղում հայտնաբերել են ախորժակը նվազեցնող «կոճակ»
Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մարդու ուղեղում մի հատված են հայտնաբերել, որի միջոցով հնարավոր է անմիջապես նվազեցնել սովի զգացումը: Նախակլինիկական հետազոտությունների արդյունքները հնարավորություն կտան ապագայում զարգացնել ճարպակալման, գիրության և սննդակարգի խանգարման հիվանդությունների դեմ թերապիա:
«Medportal.ru» կայքից տեղեկանում ենք, որ հետազոտությունները այնպիսի արդյունքներ են տվել, որոնք կարելի է նմանեցնել լույսն անջատող սարքի` չխկացնում եք այն և վերջ, ուտել այլևս չես ուզում:
Ըստ ամենայնի, ենթադրում են գիտնականները, ախորժակի նվազեցման նյարդային բջիջներ գոյություն ունեն նաև մարդու ուղեղում, և եթե սա հաստատվի հետագա հետազոտությունների արդյունքում, ապա շատ արագ հնարավոր կլինի գտնել բուժում մի շարք խանգարումների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա