Հայաստանում ազգաբնակչության 3-4 տոկոսը վարակված է հեպատիտ C-ով. Հ. Ղազինյան
Գալիք տասը տարիների ընթացքում հեպատիտ C-ով վարակակիրների քանակը կրկնապատկվելու է ամբողջ աշխարհում, իսկ այժմ Հայաստանում ազգաբնակչության 3-4 % վարակված է հեպատիտ C-ով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նորք հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ՝ Հասմիկ Ղազինյանը:
«Պետք է փոխվի գնային քաղաքականությունը և մենք պահանջներ ենք ներկայացրել առողջապահության նախարարություն՝ իրավիճակը վերահսկելու համար: Հանրապետությունում համագործակցության փորձ կա ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի ոլորտում, իսկ հեպատիտների հետ համագործակցության քաղաքականություն չունենք»,- անդրադառնալով հեպատիտի բուժման հասանելիությունն ապահովվմանն ու պետական սեկտորի հետ իրական համագործակցությանն ասաց «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր ակցիա էր կազմապերպվել ԱՆ շենքի դիմաց, որտեղ ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել առողջապահության փոխնախարարին. «Անցած տարվա համեմատ սա կարելի է դրական տեղաշարժ անվանել, քանի որ նախորդ տարի կազմակերպված ակցիային ոչ ոք չիջավ նամակը վերցնելու և այն թողել էին ընդունարանում»,-ավելացրեց Անահիտ Հարությունյանը:
Հանդիպմանը ներկա հեպատիտով հիվանդ Արթուր Մանվելյանն էլ դիտարկեց, որ ներկա դրությամբ Հայաստանում առկա է ռադիկալ բուժում, սակայն այն արժե 15-16 հազար ԱՄՆ դոլար ինչն իր և իր նման հեպատիտով ապրողներից շատերի համար անհասանելի է:
Անահիտ Հարությունյանը նշեց , որ հեպատիտ C-ով վարակվածներից պետպատվերով կարող են բուժվել միայն «Փարոսի» 36 միավոր ունեցող անդամները, զինվորի ընտանիքները և սուր վարակակիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա