Տուժողի և կասկածյալի կնոջ միջև սիրային կապ չի եղել. Փաստաբանը պարզաբանում է
Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը շարունակում է ձերբակալված մնալ, նրա նկատմամբ առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կատունյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը:
Նա ասաց, որ այս պահի դրությամբ պաշտպանական կողմը գործի վերաբերյալ նպատակահարմար է գտնում սահմանափակ տեղեկություն հաղորդել: Այս պահին, պաշտպանական կողմը, փաստաբանի խոսքով, կարող են միայն պատասխանել մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իբր տուժած Հարություն Գրիգորյանի և կասկածյալի կնոջ միջև սիրային կապ է եղել:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մամուլում շրջանառվում էին վարկածներ Կատունյանի կնոջ և տուժողի միջև սիրային կապի կամ խանդի մասին, ապա պետք է ասեմ, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Մենք հայտարարում ենք, որ տուժողի և կասկածյալի կնոջ միջև որևէ սիրային հարաբերություն իրականում չի եղել: Պարզապես տևական ժամանակ տուժողն իրոք, փորձեր է կատարել սիրահետել կասկածյալի կնոջը, ինչի կապակցությամբ նրան բազմաթիվ անգամ դիտողություններ արվել է ամուսինների կողմից, որպեսզի զերծ մնա նման գործելաոճից», -իրավիճակը ներկայացրեց փաստաբան Վարոսյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ոստիկանության լրատվական ծառայությունը, տեղեկացրել էր, որ հուլիսի 24-ին Գետք համայնքում, անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել է 50-ամյա Հարություն Գրիգորյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) և 235 հոդվածների (ապօրինի զենք պահելը) 1-ին մասի մասի հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
Ռեկտորի եղբոր աղմկահարույց սպանության մեջ կասկածվող ՌՈ պաշտոնյան ձերբակալված է
Ռեկտորի եղբոր դիակի վրա եղել են բռնության հետքեր և հրազենային 4 վնասվածք. մանրամասներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները