Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցածն ուներ կենցաղային հիմք. Ս. Մինասյան
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չէր. այն ուներ կենցաղային հիմք, սակայն հետագայում մեկնաբանվել էր որպես էթիկական կոնֆլիկտ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում իրականացվել էր ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:
Հանդիպմանը տեսակապով միացած Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գիորգի Գվիմրաձեն էլ նշեց, որ Վրաստանում քաղաքական մթնոլորտ ձևավորող ուժերը լիբերալ են` հեռու քսենոֆոբիայից:
«Վրաստանի հայ համայնքն ավելի ակտիվ ու նախաձեռնող պետք է լինի վրացական քաղաքական դաշտում»,- անդարադառնալով ներկայումս հայ-վրացական հարաբերություններին՝ ավելացրեց «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Արսեն Խառատյանը:
Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջոնի Մելիքյանն էլ ասաց, որ հնարավոր է՝ միջադեպը հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների կենցաղային հիմքով կոնֆլիկտն էր հենց Վրաստանի հայ եկեղեցու հետ:
Հարակից հրապարակումներ՝
Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա, հնչել են կրակոցներ, կան տուժածներ
«Նրանք մեզ հայհոյում էին վրացերեն». Մկրտության ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Ջավախահայ պատգամավորը՝ Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակման մասին