«ՀԱՄԱՍ»-ը «Հեզբոլլահ»-ին Իսրայելի դեմ պայքարին միանալու կոչ է արել
«ՀԱՄԱՍ»-ը լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժմանը կոչ է արել միանալ Իսրայելի դեմ պայքարին: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
«Մենք հույս ունենք, որ լիբանանյան ճակատը կբացվի, և միասին մենք կկարողանանք պայքարել այդ կազմավորման (Իսրայել, խմբ.) դեմ»,-ասել է «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը` ընդգծելով, որ լիբանանյան դիմադրությունը մեծ նշանակություն կարող է ունենալ:
Նշենք, որ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահն անցած շաբաթ հայտարարել էր, որ իր շարժումը կագնելու է Գազայի կողքին:
««Հեզբբոլահը» և լիբանանյան դիմադրությունը կանգնելու են պաղեստինցի ժողովրդի ապստամբության կողքին: Դիմադրությունը մեր սրտերում է, կամքի, հույսի և ճակատագրի մեջ»,-նշել է Նասրալլահը: