Լևոն Հայրապետյանը կալանավայրում կորցրել է գիտակցությունը
«Մոտրոսկայա տիշինա» կալանավայրում գտնվող հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը: Նրան կարողացել են ուշքի բերել անուշադրի սպիրտի օտգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է Artsakh Today լրատվական կենտրոնը:
Վկայակոչելով Հայրապետյանի ազգական Գուրգեն Հայրապետյանին, աղբյուրը նշում է, որ գործարարը իրեն ծայրահեղ վատ է զգում և չի կարողանում շփվել փաստաբանների հետ:
«Այդքան ծանր վիճակում գտնվող մարդուն նման կերպ պատժելն անմարդկային քայլ է: Ի վերջո խոսքը տնտեսական գործողությունների մասին է, սակայն նրան վերաբերվում են այնպես, կարծես դեպքի վայրում ծանր հանցագործ են բռնել: Մեկ օր առաջ պետք է տնային կալանք կիրառել»,-ասել է Գուրգեն Հայրապետյանը:
Նշենք, որ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: