Միացյալ Նահանգներն ընդլայնել է ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների ցանկը
Միացյալ Նահանգները ուկրաինական իրադարձությունների հարցում Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ընդլայնել է ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները, սանկցիաներ կիրառելով ռուսական երեք խոշոր բանկերի՝ «ՎՏԲ-բանկի»-ի, «Ռուսական գյուղատնտեսական բանկի», «Մոսկվայի բանկի», ինչպես նաև Միավորված Նավաշինական կորպորացիայի նկատմամբ: Այս մասին «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Ֆիննախի հաղորդագրության համաձայն, ամերիկացիներին և ամերիկյան կազմակերպություններին, մասնավորապես, արգելվում է նշյալ երեք բանկերին և դրանց հետ կապված իրավաբանական անձանց 90-օրյա ժամկետից ավել վարկեր տրամադրել:
Նոր պատժամիջոցների հրապարակումից հետո, Սպիտակ տանը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ ղեկավար Բարաք Օբաման, ով նշել է, թե հրապարակված պատժամիջոցները կընդգրկեն ռուսական տնտեսության մի քանի ոլորտներ, դրանց թվում էներգետիկ, ռազմաարդյունաբերական և ֆինանսական: Օբամայի հավաստմամբ, հենց այդ ոլորտներն են հանդիսանում Ռուսաստանի Դաշնության տնտեսության սյուները:
Օբամայի խոսքերով, Միացյալ Նահանգները արգելք է սահմանում ռուսական էներգետիկ ոլորտի համար անհրաժեշտ որոշ սարքավորումների և տեխնոլոգիաների արտահանման վրա, սառեցնում է Ռուսաստան արտահանման վարկավորումը, ինչպես Ռուսաստանի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորումը, որոնք, այնուհանդերձ, չեն տարածվի ընթացիկ նախագծերի վրա:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե կարելի է արդյոք Մոսկվայի հետ ներկայիս հարաբերությունները բնութագրել որպես «սառը պատերազմ», Բարաք Օբաման ասել է. «Ո՛չ, դա նոր սառը պատերազմ չէ, այլ շատ որոշակի հարց, կապված այն փաստով, որ Ռուսաստանը չի ցանկանում ընդունել, որ Ուկրաինան ինքն է որոշելու իր ապագան»:
Նախագահ Օբաման հավելել է, թե եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի նկատմամբ իր որդեգրած գիծը, ապա կորուստներն էլ ավելի կաճեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին