ԱՄՆ-ում անհանգստացած են Սաակաշվիլիին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ
ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք առաջադրելու կապակցությամբ:
«Միացյալ նահանգները անհանգստացած են Վրաստանի նախկին նախագահի նկատմամբ մեղադրանք առաջադրելու կապակցությամբ: Օրենքի գերակայությունը պահպանելը նշանակում է ինչպես ժողովրդավարությունն ապահովել երկրում, այնպես էլ այն, որ իրավական համակարգը չպետք է օգտագործվի որպես զենք քաղաքական թշնամության համար», -հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին (Jen Psaki): Այդ մասին գրում է Новости-Грузия-ն:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրանք էր առաջադրել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ դատախազության հաղորդագրության, 2007-ի նոյեմբերի 7-ին վրացական ընդդիմության խաղաղ հանրահավաքը ցրելու ժամանակ մեղադրյալը չարաշահել է պաշտոնաական լիազորությունները: Բացի այդ, նա կասկածվում է «Իմեդի» հեռուստաընկերության շենք ապօրինի ներխուժելու և հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի գույքին ապօրինի տիրանալու մեջ: Եթե նա ընդունի ներկայացված մեղադրանքը, ապա նրան կսպառնա ազատազրկում 5-ից 8 տարի ժամկետով:
«Մենք հետևում ենք այս և դրան սերտ կապ ունեցող գործերին և շարունակում ենք ընդգծել Վրաստանի իշխանությունների կողմից իրավական նորմերի ու օրենքների պահանջներին խստորեն հետևելու անհրաժեշտությունը»,-հայտարարել է Պսակին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում