ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները հայ գործարարներին մտահոգվելու տեղիք չեն տալիս. Արսեն Ղազարյան
Հայ գործարարները շարունակում են աշխատել բնականոն կերպով և նրանց համար Ռուսաստանի նկատմամբ գործադրվող պատժամիջոցները դեռևս մտահոգվելու առիթ չեն տալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Հարցին, թե պատժամիջոցները ինչպես կարող են անդրադառնալ Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական ընկերությունների, մասնավորապես` Հայստանում գործող «Գազպրոմբանկ» ու ՎՏԲ բանկերի վրա, Ա. Ղազարյանը նշեց, որ թեև դրանց մայր գրասենյակները գտնվում են ՌԴ-ում, սակայն դրանք գործում են ՀՀ օրենսդրությամբ, ուստի պատժամիջոցները ֆորմալ առումով դրանց չեն վերաբերում:
«Եվ շահույթը, և' հարկերը ստանում և վճարում են ՀՀ-ում` գործելով ՀՀ օրենսդրությամբ»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ կառավարությանը և գործարարներին ուղղված ԱՄՆ դեսպանատան զգուշացումներին, ըստ որոնց պատժամիջոցների ենթարկված ՌԴ պաշտոնյաների ու ընկերությունների հետ համագործակցությունը կարող է ռիսկեր առաջացնել, Ա.Ղազարյանը պատասխանեց. «Դեսպանատան հայտարարությունն այն շաբլոնն է, որ նրանք ստացել են ԱՄՆ Պետդեպարտամենտից և տարածում են աշխարհով մեկ: Հայաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով, տնտեսական կապերով առայժմ առանձնանում է, մենք դա պետք է ի գիտություն ընդունենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան