Մարզահամերգային համալիրում ԴԱՀԿ-ն գործել է օրենքով սահմանված կարգով. պարզաբանում (տեսանյութ)
ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցածի կապակցությամբ պարզաբանում է տարածել, որում մասնավորապես, ասվում է.
«Ս.թ հուլիսի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերությանը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:
Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա տեղեկացնում ենք, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն: Փաստի առիթով ներկայացվում է տեսանյութ՝ առանց մեկնաբանության»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան