Անբուժելի «Էբոլա» տենդը հասել է Հոնկո՞նգ
Անբուժելի «Էբոլա» տենդը, որ մինչ այս մոլեգնում էր արևմտյան Աֆրիկայում և 672 մարդու կյանք է խլել, թերևս հատել է Աֆրիկայի սահմանները. այսօր հիվանդության ախտանիշներով առաջին դեպքը արձանագրվել է Հոնկոնգում:
«ՆՏՎ»-ի հաղորդմամբ` այս պահին կարանտինում գտնվող կինը վերջերս է վերադարձել Աֆրիկայից, նրան հետազոտում են: Դեռևս պաշտոնապես չի հաստատվել, որ նա «Էբոլա» տենդի հերթական զոհն է: Եթե հաստատվի, ապա սա կլինի «Էբոլա» վիրուսով վարակի առաջին դեպքը Աֆրիկայից դուրս, ինչը լրջացնում է իրավիճակը:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Էբոլայի» նոր համաճարակը սկսվել է փետրվարին Գվինեայում, որտեղից արագ տեղափոխվել է Սիերա-Լեոնե և Լիբերիա: Հիվանդությունից մահվան ելքով դեպքերը կազմում են 90 տոկոս և դեռևս արդյունավետ բուժման տարբերակ կամ դեղամիջոց հայտնի չէ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ավելի քան 120 բուժաշխատող է գործուղել արևմտյան Աֆրիկա ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով: Ներկայումս այնտեղ հաշվառված է 1093 հիվանդացության դեպք, այդ թվում և 672 մահվան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա