Հաստատվեց էներգետիկ զարգացման ծրագիրը` ուղղված ոլորտի ծառայությունների որակի բարձրացմանը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, որով կապահովվի համակարգի բնականոն գործունեությունը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:
Ինչպես նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, միջոցառումների ցանկում նախատեսվում է էներգահամակարգում շահագործվող սարքավորումների և մեխանիզմների ֆիզիկական և բարոյական մաշվածության բարձր աստիճանի նվազեցում, ՀԱԷԿ-ի գործող ատոմային էներգաբլոկի աշխատանքային ռեսուրսի երկարացում 10 տարով, էներգետիկ համակարգի հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի բարձրացում:
Ըստ նրա` ներկայումս էներգետիկ համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ՝ կապված անվտանգության մակարդակի և տարբեր բնույթի ռիսկերի նվազեցման, էներգետիկ ծառայությունների որակի բարձրացման հետ:
«Այդ նպատակով անհրաժեշտ են ծրագրեր, որոնք ուղղված կլինեն էներգետիկ անվտանգության բնագավառում առկա խնդիրների համակարգված լուծմանը: Միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի միջոցով կապահովվի էներգետիկ անվտանգության համակարգի բնականոն գործունեությունը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին»,- ասաց Ե.Զախարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան