ԱՄՆ դեսպանատան զգուշացումը քաղաքագետը շանտաժ է որակում
Կառավարաթյունը պետք է անուշադրության մատնի ԱՄՆ սպառնալիքները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարությանը և գործարարներին ուղղված ԱՄՆ դեսպանատան զգուշացումներին, ըստ որոնց պատժամիջոցների ենթարկված ՌԴ պաշտոնյաների ու ընկերությունների հետ համագործակցությունը կարող է ռիսկեր առաջացնել:
ԱՄՆ դեսպանատան այս քայլը Հրանտ Մելիք Շահնազարյանը շանտաժ է որակում. «Սա դուրս է դիվանագիտական ներկայացուցչության լիազորություններից»:
Ավելին, նա կարծում է, որ հայկական կողմը պետք է բողոքի նոտա հղի: Ըստ քաղաքագետի, անվտանգության հարցում Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող աջակցությունը որևէ այլ երկիր չի կարող տալ:
Նա ընդգծեց, ոչ ցանկացած ինքնավար պետություն իրավունք ունի որոշել, թե ում հետ է համագործացում և ինչ մակարդակով:
Նախորդող հրապարակում`
ՎՏԲ Բանկ ԲԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական դիրքորոշումը՝ ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման վերաբերյալ
ՌԴ արտգործնախարարությունը «շանտաժ» է որակել ամերիկյան նոր պատժամիջոցները
ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել «Ռոսնեֆտ», «Գազպրոմբանկ» ու ևս մի շարք ընկերությունների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան