Իրանցի լեգենդար ֆուտբոլիստ Ալի Դային հանուն իր թիմի երկրպագուների մերժել է Ադրբեջանի գայթակղիչ առաջարկը
«Թեև Ադրբեջանը 5 անգամ ավել էր վճարում, սակայն ես մերժեցի նրա առաջարկը և հանուն փողի Ադրբեջան չգնացի»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի «Պերսեպոլիս» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ալի Դային:
Իրանցի լեգենդար ֆուտբոլիստն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականը մարզելու առաջարկին, մասնավորապես նշել է. «Չնայած, որ Ադրբեջանը հինգ անգամ ավել գումար է առաջարկել, քան ես ստանում եմ «Պարսեպոլիս»-ում, այնուամենայնիվ, հաշվի առնելով իմ թիմի երկրպագուներին տված խոստումս, ես մերժեցի Ադրբեջանի առաջարկը և հանուն փողի Ադրբեջան չգնացի»:
Նշենք, որ Ալի Դային ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականի կազմում խփել է 109 գոլը և ֆուտբոլի համաշխարհային պատմության մեջ լավագույն ռմբարկուներից մեկն է համարվում: Ալի Դային մասնակցել է 1998 և 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություններին:
Հավելենք, որ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականն այս տարի մասնակցում էր աշխարհի առաջնությանը. Իրանի թիմը, F խմբում Նիգերիայի հավաքականի հետ խմբային փուլում խաղալով ոչ ոքի, Արգենտինային և Բոսնիա Հերցեգովինային համապատասխանաբար պարտվելով 1-0 և 3-1 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից:
Նախորդող հրապարակում՝
Իրանի նախագահը մարզիկների հետ հանդիպմանը զրույցել նաև հայազգի ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում