«Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունից հետո մեքենաների ներկրումը ՀՀ նվազել է. «Ժողովուրդ»
«Ապրիլին Աժ-ն փոփոխություններ կատարեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում՝ հանելով, այսպես կոչված, «Շքեղության հարկ»-ը, որը տարածվում էր թանկարժեք մեքենաների ներկրման վրա: Օրենսդրական փոփոխության հիմնական նպատակն այդպես թանկարժեք մեքենաների ներկրումը խթանելն ու պետական բյուջե եկամուտների ավելացմանն օգնելն էր:
Սակայն, ինչպես տեղեկանում ենք մաքսային վիճակագրությունից, օրենքի փոփոխությունները, կարծես թե, իրենց նպատակին չեն ծառայել, այս տարի ներկրվել է 30 հազար դոլարից ավելի արժեք ունեցող 660 մեքենա, մինչդեռ 2013թ. նույն ժամանակահատվածում, երբ գործում էր շքեղության հարկը, ներկրվել էր 759 մեքենա: Մի փոքր աճել է 15-30 հազար դոլար արժողության մեքենաների ներկրման ծավալը. 2013-ի առաջին կիսամյակում ՀՀ էր բերվել 1272, այս տարի՝ 1442 մեքենա»,-գրել է «Ժողովուրդ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան