Հասարակություն 11:48 31/07/2014

Orange-ի 30 կամավորների աշխատանքը մանուկների համար

Orange-ի ավելի քան 30 աշխատակիցներ օրերս Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ մանուկներին ուղղված կամավոր աշխատանքներ են իրականացրել, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Նրանց մի մասն այցելեց Արթենի, Վանանդ և Երվանդաշատ համայնքներ, որտեղ համայնքի երեխաների հետ ներկել են նոր խաղահրապարակներում տեղադրված նստարաններն ու աղբամանները: Խաղահրապարակները կառուցել է Հայաստանի մանուկներ հիմնադրամը՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերում գտնվող մի շարք համայնքներում ապահով և բաց խաղային տարածքների բացակայությունը շտկելու նպատակով:

Կամավորների մյուս խումբն այցելել է Մյասնիկյան համայնքի մանկապարտեզ, որտեղ արտ-թերապևտների և մանկապարտեզի աշխատակիցների ուղղորդմամբ կազմակերպվել են բնության թեմայով խաղեր: Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակաբար աշխատում է տեղական մանկապարտեզների ուսուցիչների հետ երեխաներին ներգրավելու այլընտրանքային մեթոդներ ցուցադրելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել ուսուցման ոլորտը:

«Հպարտ ենք մեր աշխատակիցներով, ովքեր ամառային այս շոգ օրերին պատրաստակամ էին` իրենց աշխատանքով իրական ուրախություն պարգևելու հայ մանուկներին: Կամավորական աշխատանքի շնորհիվ մեր աշխատակիցները հանդես են գալիս որպես հասարակության իսկական անդամներ և միաժամանակ ապրում մեր ընկերության արժեքներով»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}