ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը պատասխանում է ԱՄՆ դեսպանատանը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը արձագանքել է ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկատվությանը, որով ՀՀ կառավարությանը և գործարարներին զգուշացվել էր, որ պատժամիջոցների ենթարկված ՌԴ պաշտոնյաների ու ընկերությունների հետ համագործակցությունը կարող է ռիսկեր առաջացնել:
ՌԴ դեսպանատունը նշել է, որ «դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ երկրի իշխանություններին ուղղորդել ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ, հատկապես՝ ինքնիշխան պետության հանդեպ օգտագործելով թույլ թաքնված սպառնալիքներ»:
ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ ասվում է. «Կարծում ենք, որ Հայաստանի գործարարներն ինքնուրույն կարող են կողմնորոշվել բիզնեսը վարելու հարցերում և կարիք չունեն այլոց հուշումների: Մեր անհանգստությունն ենք հայտնում ՀՀ-ում ռուսական բիզնեսի աշխատանքը բարդացնելու ուղղությամբ ամերիկյան կողմի փորձերի վերաբերյալ: Հայաստանում ներկայացված բոլոր ռուսական ընկերություններն, այդ թվում՝ «ՎՏԲ-Հայաստանն» ու «Արեքսիմբանկը», ենթարկվում են այդ երկրի օրենսդրությանը, շահույթ են ստանում ու հարկ են վճարում Հայաստանում, ապահովում են երկրի զգալի հատվածի զբաղվածությունը»:
ՌԴ դեսպանատունը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ դեսպանության այս քայլն ի չիք է դարձնում «այդ երկրի երկերեսանի հայտարարություններն այն մասին, թե ցանկանում են զարգացնել Հայաստանի տնտեսությունը»:
Նախորդող հրապարակում`
ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները հայ գործարարներին մտահոգվելու տեղիք չեն տալիս. Արսեն Ղազարյան
ԱՄՆ դեսպանատան զգուշացումը քաղաքագետը շանտաժ է որակում
ՎՏԲ Բանկ ԲԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական դիրքորոշումը՝ ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման վերաբերյալ
ՌԴ արտգործնախարարությունը «շանտաժ» է որակել ամերիկյան նոր պատժամիջոցները
ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել «Ռոսնեֆտ», «Գազպրոմբանկ» ու ևս մի շարք ընկերությունների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան