Անպտղությունը Հայաստանի համար նաև սոցիալական թեմա է. սեքսապաթոլոգ
Անպտղությունը Հայաստանի համար ոչ միայն բժշկական, այլև սոցիալական թեմա է: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն՝ ավելացնելով, որ անցած տարվա տվյալներով Հայաստանում անպտղությունը հասել է 17 տոկոսի:
Ըստ նրա՝ անպտղության պատճառները գնալով շատանում են: Որպես ժամանակակից պատճառներ նա նշեց էկոլոգիայի անմխիթար վիճակը, սակավաշարժ կենսակերպը, ավելորդ քաշը:
Բանախոսը նաև ավելացրեց, որ անպտղության հիմնական պատճառներից են հորմոնային խանգարումները, հղիության արհեստական ընդհատումները, իմունային անհամատեղելիությունը, ծխելը:
Անդրադառնալով անպտղության բուժման գնային խնդիրներին՝ սեքսապաթոլոգն ասաց, որ եթե հիվանդները ժամանակին դիմեն մասնագետի օգնությանը, ապա բուժումն ավելի մատչելի կլինի. «Գինը կախված է անպտղության տեսակից և բուժման տևողությունից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները