Ծխող մայրերը փոխում են ապագա երեխայի ԴՆԹ-ն
Հղիության վրա ծխախոտի բացասական ազդեցությանը նվիրված խոշորագույն հետազոտությունը ապացուցել է, որ ծխող մայրերը գենետիկ փոփոխությունների են հանգեցնում պտղի ԴՆԹ-ում, ինչը բերում է ի ծնե դեֆեկտների և առողջական խնդիրների հետագա կյանքում: «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, ծխող մայրերի երեխաները ավելի շատ առողջական խնդիրներ ու ֆիզիկական արատներ են ունենում, քան չծխողների երեխաները, ընդ որում այդ տարբերությունը ցայտուն արտահայտվում է նաև վաղ տարիքում:
Միևնույն ժամանակ գիտնականները վստահաբար չեն կարողանում ասել, թե ինչու է ծխախոտը նման խնդիրներ առաջացնում, բայց ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտում առկա տոքսիկ նյութերը կարող են զարգացող պտղի ԴՆԹ-ում փոփոխությունների բերել: Գիտնականները ահազանգում են` ԴՆԹ-ի փոփոխությունները կարող են մեծացնել պտղի մոտ հետագայում որոշ հիվանդությունների, այդ թվում և քաղցկեղի զարգացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա