11 զոհ՝ Ադրբեջանի բանակում. «Դիվերսիա անելիս թող մտածեին, որ կորուստներ են ունենալու»
Ադրբեջանի բանակը վերջին երկու օրում 11 զոհ է տվել: Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: 1 զոհի մասին հաղորդվել էր նախօրեին: Այսօր հակառակորդի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ շփման գծում մահացել է 8 զինվոր, Ղազախի շրջանում մարտերի ընթացքում՝ 2 սպա:
Ադրբեջանական մամուլը գրում է նաև, թե հայկական զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբերը հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը հարձակում են կատարել Տերտերի և Աղդամի շրջանների հատվածում: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություն է տարածել, թե հայկական ուժերը կորուստներ են ունեցել:
«Այս գիշեր հայկական զինված ուժերը որևէ կորուստ չեն տվել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի կորուստներին, ՊՆ մամուլի խոսնակն ասաց. «Բա ի՞նչ էիք ուզում, երբ դիվերսիա էին անում, թող մտածեին այդ մասին, որ կորուստներ են ունենալու»:
Նախօրեին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:
Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Սակայն, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:
Հարձակման ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ:
Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Նախորդող՝
Դիվերսիայից զոհված զինվորների անունները հայտնի են
Հերթական դիվերսիայի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ, իսկ հակառակորդը՝ բազմաթիվ կորուստներ. ԼՂՀ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան