Պլանշետներ` շտապօգնության բրիգադներին
«Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ծրագրի շրջանակում շտապօգնության ծառայության բոլոր բրիգադներին տրամադրվել են պլանշետներ, որոնց միջոցով մինչև կանչի վայր հասնելը, բժիշկը հնարավորություն կունենա ծանոթանալու հիվանդի պատմությանը:
Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր մասնակցել է շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրման պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառմանը և ընդգծել, որ իրականացվում են են էլեկտրոնային առողջապահության ներդրման առաջին քայլերը: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Նր ա խոսքով, բարեփոխման այս նոր փուլը կյանքի է կոչվում է մեր բնակչությանը բժշկական առաջին օգնությունը ցուցաբերող Շտապօգնության ծառայությունում։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը շտապօգնության ոլորտում շարունակական բարեփոխումներ իրականացնելու հարցում ՀՀ առողջապահության նախարարությանը ցուցաբերած իր գործուն աջակցության համար:
«Շտապօգնության կայանները համալրվել են նաև հակարագչային տեխնիկայով, որի միջոցով էլեկտրոնային կանչը պլանշետի միջոցով անմիջապես կփոխանցվի բրիգադի բժշկին` ապահովելով կանչի ավելի արագ փոխանցումը»,-ասել է նախարարը` հավելելով, որ առողջապահության նախարարությունը մշտապես հետամուտ է լինելու առողջապահության, և մասնավորապես `շտապօգնության ոլորտի հետրողական զարգացմանը` ի նպաստ մեր ժողովրդի առողջության պահպանմանը:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշել է, որ տեղեկատվական վերլուծական համակարգը հնարավորություն կտա ավելի օպերատիվ դարձնել շտապօգնության ծառայությունը, միօրինականացնել Շտապ բժշկական ծառայությունում հավաքագրվող տվյալների մուտքագրումը և ունենալ միասնական տվյալների բազա, ներդնել մշտադիտարկման մեխանիզմ` ծառայության կառավարման և ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ որոշումներ կայացնելու նպատակով:
Շտապօգնության տեղեկատվական - վերլուծական համակարգը իրականացնում է շտապ օգնության կանչերի էլեկտրոնային դիսպետչերիզացիայի` կանչի ավտոմատացված գրանցում, փոխանցում և ավարտված կանչի արդյունքների ներմուծում գործառույթները՝ հնարավորություն տալով միօրինականացնել ՇԲԾ վերաբերյալ հավաքագրվող տվյալների մուտքագրումը, ունենալ միասնական տվյալների բազա, ինչպես նաև ներդնել մշտադիտարկման մեխանիզմ ՇԲԾ աշխատանքների կազմակերպչական և կլինիկական ոլորտների շուրջ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:
Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրման պաշտոնական մեկնարկի արարողության ընթացքում ցուցադրվել է նաև համակարգի նպատակների և գործառույթների մասին պատմող ֆիլմ-թողարկում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա