Ըստ Գևորգ Դանիելյանի, սահմանադրական հանրաքվե չանցկացնելու հիմքեր չկան. «ՀԺ»
Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում, ըստ էության, հնարավոր չի համարել, որ սահմանադրական հանրաքվեն տեղի չունենա:
«Ինքս այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ տրամաբանությունը, թերևս, հուշում է, որ եթե իսկապես ձևավորված լիներ հանրաքվեից հրաժարվելու նախնական որոշում, ապա նախագծի քննարկման ժամկետները երկարացնելու անհրաժեշտություն չէր ծագի»,- ասել է Գևորգ Դանիելյանը:
Նա նաև հայտնել է, որ հանձնաժողովն արձակուրդ չի գնալու և շարունակում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները, որոնց մարզային փուլն օրերս ավարտվեց:
«Հանգստանալու մասին դեռ վաղ է խոսել»,- ասել է Դանիելյանը։