Սիրիայում ՀՀ դեսպան. Կյանքը Քեսաբում անհամեմատ ավելի լավ է. «Իրավունք»
Օրերս Հալեպում տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով զոհվել են հայեր: Հուլիսի 30-ին Նոր Գյուղ թաղամասի «Զվարթնոց» եկեղեցում ականի պայթյունից զոհվել է նախ Ազնիվ Արուշյանը, ապա մեկ օր անց նույն վայրում՝ կրկին ականի պայթյունից, զոհվել է նրա քույրը՝ Արաքսի Արուշյան-Խաչատրյանը: Տեղի ունեցածի, ինչպես նաև սիրիահայության ներկա իրավիճակի մասին «Իրավունք»-ը զրուցել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի հետ, ով ասել է. «Բացի երկու քույրերից, ևս երկու հոգի են զոհվել՝ Սոնա Բալկյանը և Գևորգ Գալեմքերյանը…. Ամեն տեղ իրավիճակը լարված է: Իսկ այս պահին չգիտեմ էլ ինչ ասեմ, կարծես թե, հարաբերական խաղաղություն է, բայց տարբեր շրջաններում ռազմական գործողություններ են տարվում»:
-Իսկ Քեսաբում ի՞նչ իրավիճակ է:
-Կյանքը Քեսաբում անհամեմատ ավելի լավ է: Քեսաբը վերադառնում է իր բնականոն վիճակին: Այնպես որ, նորմալ է, մտահոգվելու կարիք չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան