Ջեյմս Ուորլիք. Հրադադարը պետք է հարգվի
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգություն է հայտնել վերջին օրերին շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ակտիվացման շուրջ:
Twitter միկրոբլոգի իր էջում նա գրել է. «Մենք լրջորեն մտահոգված ենք շմփան գծում հրադադարի խախտման դեպքերի աճով: Հրադադարը պետք է հարգվի»:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:
Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Սակայն, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:
Հարձակման ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ:
Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Նախորդող նորություններ՝
ՊԲ-ն առգրավված իրեղեն ապացույցներն է հրապարակել
10 զոհ՝ ադրբեջանական բանակում. «Երբ դիվերսիա էին անում, թող մտածեին, որ կորուսներ են ունենալու»
Դիվերսիայից զոհված զինվորների անունները հայտնի են
Հերթական դիվերսիայի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ, իսկ հակառակորդը՝ բազմաթիվ կորուստներ. ԼՂՀ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան