ՊԲ-ն հրապարակել է առգրավված իրեղեն ապացույցների լուսանկարները
Արցախի Պաշտպանության բանակը, ի պատասխան Ադրբեջանի ՊՆ հերքումներին, թե իրենց կողմից դիվերսիոն հարձակում չի եղել, ապացույցներ է հրապարակել:
«Ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով: Ի լրումն մեր կողմից տարածված հաղորդագրությունների` ներկայացնում ենք հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել են առգրավված զենքերի և տեխնիկական միջոցների լուսանկարները:
Հիշեցնենք` Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:
Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Սակայն, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:
Հարձակման ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ:
Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Նախորդող նորություններ՝
10 զոհ՝ ադրբեջանական բանակում. «Երբ դիվերսիա էին անում, թող մտածեին, որ կորուսներ են ունենալու»
Դիվերսիայից զոհված զինվորների անունները հայտնի են
Հերթական դիվերսիայի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ, իսկ հակառակորդը՝ բազմաթիվ կորուստներ. ԼՂՀ ՊԲ