«Սևան ազգային պարկ»-ն համայնքային բյուջեներ է փոխանցել 5 մլն 449.5 հազար դրամ
2014թ. առաջին կիսամյակում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փաստացի մուտքերը կազմել են 169 մլն 295.9 հազար դրամ, որից 84 մլն 600 հազար դրամը` պետբյուջեից հատկացված, 84 մլն 695.9 հազարը` տնտեսական գործունեության արդյունքում ստացված միջոցներն են: Այս մասին հայտնել են ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական գործունեությունից ստացված միջոցները 14 մլն 933.2 հազար դրամով ավելի են նախորդ տարի ՊՈԱԿ-ի կողմից հավաքագրված գումարներից: Կազմակերպության տնօրինմանը հանձնված հողի վարձակալությունից հավաքագրված միջոցները կազմել են 75 մլն 756 .8 հազար դրամ:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն առաջին կիսամյակում համայնքային բյուջեներ է փոխանցել 5 մլն 449.5 հազար դրամ` հողի հարկի և գույքահարկի տեսքով: Քննարկման ժամանակ կարևորվեց ՊՈԱԿ-ի կողմից համայնքային բյուջեների նկատմամբ ունեցած պարտավորությունների ժամանակին կատարման անհրաժեշտությունը:
Նիստում քննարկվել է նաև ՊՈԱԿ-ի 2014թ. եկամուտների և ծախսերի ճշգրտված նախահաշիվը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց` ՀՀ ֆինանսների և բնապահպանության նախարարությունների հետ մեկ անգամ ևս քննարկել նախահաշվում ներկայացված ցուցանիշները, հատկապես` աշխատավարձերի պլանավորման մասով, և անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ կատարել:
Խորհուրդը քննարկել է մի խումբ հարցեր, որոնք վերաբերում էին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրված հողամասերի պայմանագրերում առկա խնդիրների կարգավորմանը, պայմանագրերի վերակնքման գործընթացներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին