«ՎՏԲ-ն բացասական է գնահատում եվրոպական իշխանությունների որոշումը»
ՎՏԲ պաշտոնական հայտարարություն է տարածել ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. «ՎՏԲ-ն բացասական է գնահատում եվրոպական իշխանությունների որոշումը, որը սահմանափակում է կապիտալի շուկայի հասանելիությունը: Այդպիսի գործողությունները հակասում են եվրոպացիների ժողովրդավարական արժեքներին, որոնք հետևցին իրենց ավագ անդրօվկիանոսյան ընկերներին` հակառակ սեփական շահերին:
Ընդունված որոշումները նույնպես բացարձակ չեն համապատասխանում ազատ շուկայի հիմնարար սկզբունքներին և խտրական են ոչ միայն ՎՏԲ-ի այլ նաև միջազգային ներդրողների հանդեպ: Փաստացի եվրոպական իշխանությունները իրենց իրավունք են վերապահել նրանց փոխարեն որոշելու, թե որտեղ ներդնել միջոցները:
Չնայած եվրոպական պատժամիջոցներին` ՎՏԲ-ն և իր դուստր ձեռնարկությունները շարունակելու են աշխատանքը նույն ռեժիմով` կատարելով իրենց ներդրողների ու բաժնետերերի հանդեպ բոլոր պարտավորությունները և պահպանելով հաճախորդների սպասարկման բարձր որակը:
Կապիտալի շուկայում գործարքների պլանավորումը կախված կլինի ֆոնդավորման մեր պահանջարկից, ինչպես նաև շուկայի հնարավորություններից ու կոնյունկտուրայից»:
Հարակից հրապարակումներ`
ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները հայ գործարարներին մտահոգվելու տեղիք չեն տալիս. Արսեն Ղազարյան
ԱՄՆ դեսպանատան զգուշացումը քաղաքագետը շանտաժ է որակում
ՎՏԲ Բանկ ԲԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական դիրքորոշումը՝ ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները