ԵԽ գլխավոր քարտուղարը Լեյլա Յունուսի ձերբակալման վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Մամեդյարովին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարություն է տարածել Ադրբեջանում իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալման և նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի հետապնդման վերաբերյալ։ ԵԽ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ գլխավոր քարտուղարն իր խոր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի ձերբակալման և նրա ամուսնու նկատմամբ գործ հարուցելու կապակցությամբ։
«Ես իմ մտահոգությունն եմ հայտնում և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցում խնդել եմ այս գործով ինձ տրամադրել հետագա տեղեկատվություն և հստակեցում»,-ասել է Թ․Յագլանդը և հույս է հայտնել, որ դատական իշխանության գործողություններն այս գործով կհամապատասխանեն Եվրոպայի խորհրդի կողմից պահանջվող չափանիշներին։
Նշենք, որ ներկայումս Ադրբեջանը նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում։
Նախորդող`
ԵԽ հանձնակատարը դատապարտում է Ադրբեջանում Լեյլա Յունուսի ձերբակալումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան