«Բորոդինո» պահածոների գործարանը գյուղացիներից 1.5 մլն դրամի խնձոր է մթերել ու գումարը չի տվել. «Ժողովուրդ»
«Բորոդինո» պահածոների գործարանը դեռ նախորդ տարվանից մինչ օրս մոտ 1.5 մլն դրամ է պարտք Վայոց ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին: «Ժողովուրդ»-ը Ազատեկ համայնքի ղեկավար Սիրակ Հովսեփյանից տեղեկացել է, որ բնակիչներից գործարանը խնձոր է մթերել և մինչև հիմա գումար չի տվել:
«Խոսել եմ ընկերության տնօրինության հետ: Նրանք էլ պատճառաբանում են, թե ապրանքը չեն վաճառել, գումար չունեն ու հիմա սպասում են, որ վարկ վերցնեն և մարեն այդ պարտքերը»,-ներկայացրել է գյուղապետը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է նաև «Բորոդինո» պահածոների գործարանի փոխտնօրեն Սիսակ Աղայանի հետ, ով լսելով հարցը, խուսափել է պատասխանել միայն ասել է. «Ես ոչնչից տեղյակ չեմ և իրավասու չեմ Ձեր հարցերին պատասխանել»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան