ԱՄՆ-ն անհանգստացած է շփման գծում լարվածության սրմամբ և նախագահներին կոչ է անում հանդիպել
Ամերիկայի Միացյալ Նահանգներն անհանգստացած է շփման գծում լարվածության սրմամբ, ինչի հետևանքով հուլիսի 31-ին զգալի կորուստներ են գրանցվել: Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակի տեղակալ Մարի Հարֆի հայտարարության մեջ:
«Մենք բոլոր զոհվածների և վիրավորների ընտանիքներին ցավակցություն ենք հայտնում ու կոչ ենք անում կողմերին լարվածությունը թուլացնելուն և հրադադարի ռեժիմին հետևելուն ուղղված անհապաղ քայլեր ձեռնարկել: Կոնֆլիկտը ռազմական լուծում չի կարող ունենալ: Պատասխան գործողություններն ու հետագա բռնությունները կբարդացնեն խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացը», - ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է անում հանդիպել որքան հնարավոր է շուտ և վերականգնել հիմնահարցերի շուրջ երկխոսությունը:
«Մենք կողմերին նաև կոչ ենք անում ընդունել բանակցությունները սկսելու ԵԱՀԿ ներկայացուցչի հրավերը, որոնք կարող են բերել խաղաղ պայմանագրի կնքմանը: Մենք նախկինի նման հավատարիմ ենք Մինսկի խմբի շրջանակներում գործընթացին և պատրաստ ենք նպաստել տևական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերին», - ասված է փաստաթղթում:
Նախորդող նորություններ՝
Հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի հետախուզադիվերսիոն գործողության հետևանքով հայ զինծառայող է զոհվել
ՊԲ-ն հրապարակել է առգրավված իրեղեն ապացույցների լուսանկարները
10 զոհ՝ ադրբեջանական բանակում. «Երբ դիվերսիա էին անում, թող մտածեին, որ կորուսներ են ունենալու»
Դիվերսիայից զոհված զինվորների անունները հայտնի են
Հերթական դիվերսիայի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ, իսկ հակառակորդը՝ բազմաթիվ կորուստներ. ԼՂՀ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան